Վե՛րջ պատերազմին. Իսրայելը կարևոր որոշում կայացրեց

Վե՛րջ պատերազմին. Իսրայելը կարևոր որոշում կայացրեց

Իսրայելի կառավարությունը մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրին։ Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Նախարարների խորհրդի նիստում, հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Պատանդների ազատ արձակման ժամանակացույցը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին, ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության նիստը կայացել է անվտանգության հարցերի նախարարների կաբինետի կողմից համաձայնագրի հաստատումից հետո։ Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պաշտպանել էր Գազայի համաձայնագրի հաստատման ռազմաքաղաքական կաբինետի որոշումը եւ կոչ էր արել կառավարությանը հաստատել այն։ Ի դեպ, ժամեր առաջ կրկին ռմբակոծել է Գազայի հատվածը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել: