Մոլորակի ամենատարեց կինը երկարակեցության ռեկորդ է սահմանել

Մոլորակի ամենատարեց կինը երկարակեցության ռեկորդ է սահմանել

Կանե Տանական, ով արձանագրվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես մոլորակի ամենատարեց բնակիչ, ուրբաթ օրը դարձել է 117 տարեկան 260 օրական։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Սա համարվում է համաճապոնական ռեկորդ երկարակեցության մասով։ Տանական սիրում է շոկոլադ եւ գազավորված ըմպելիքներ։ Ծնվել է 1903 թվականի հունվարի երկուսին։ Հույս ունի, որ կապրի մինչեւ 120 տարեկան։ Ներկայումս Ճապոնիայում 88 հազար մարդ հատել է 100 տարեկանի սահմանաչափը։ Նրանց մեծ մասը կանայք են՝ 88 տոկոս։