Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր  դատախազության կողմից Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած որոշման բողոքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին «Համահայկական հիմնադրամի» նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։