Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

Մտորումներ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլից

1․ Ուրախություն եւ երախտագիտություն

Չափազանց կարեւոր է ուրախանալ եւ Աստծուն երախտագետ լինել կարողանալը։ Քրիստոնեությունը տխրության եւ ողբի կրոն չէ։ Այն տաբուների համակարգ չէ, որը ճնշում է մարդուն եւ խանգարում նրան ապրել։ Քրիստոնեությունը ահռելի էներգիա է տալիս, այն իրապես ազատագրում է մարդու հոգին, բարձրացնում մարդուն ժամանակի այսրոպեական հանգամանքներից, բացում ահռելի հեռանկարներ ․․․ Եվ ուրախության եւ Աստծուն երախտագետ լինելու վիճակը բխում է Տիրոջ հանդեպ ունեցած վստահությունից։ Պատահական չէ, որ Եկեղեցու ամենից գլխավոր Խորհուրդը Ս․ Հաղորդությունն է, որ թարգմանաբար նշանակում է երախտագիտություն։ Մենք հավաքվում ենք բոլորս միասին որպես Եկեղեցի, որպեսզի երախտագիտություն հայտնենք Աստծուն, քանի որ «շնորհակալություն» բառը հանդիսանում է ամենաճիշտ բառը, որը մարդուն դարձնում է Աստծուն։

 

2․ Միայն մեզանից է կախված մեր սրտերում տիրող վիճակը

Աշխարհը փրկվում է առ մերձավորներն ու հեռավորներն ունեցած սիրով, այն սիրով, որը չունի սահմաններ եւ թշնամիներ։ Ոչ մի, նույնիսկ ամենաբանական հասարակական համակարգը ի վիճակի չէ մարդկանց դարձնել երջանիկ եւ բացառել տառապանքը նրանց կյանքից։ Սակայն նույնիսկ ամենածանր տառապանքները եւ հանրային հարաբերությունների անկատարությունները կարող են բժշկվել սիրով եւ ջերմության, որոնք բխում են մարդկային սրտերից։ Ասվածը կարող է անհասանելի իդեալ թվալ։ Բայց այնուհանդերձ, այդ իդեալի մեջ կա ինչ որ բացարձակ կոնկրետություն․ վերջինիս իրականացումը կախված է ոչ միայն այն բանից, թե ով է վարում քաղաքականությունը, այլ մեզանից յուրաքանչյուրից։ Մենք ունենք իշխանություն ինքներս մեր հանդեպ, մեզանից եւ միայն մեզանից է կախված մեր սրտերում տիրող վիճակը։ Եվ այժմ, ինչպես երբեք նախկինում անձնական հոգեւոր կատարելությունը ձեռք է բերում ահռելի մեծ հանրային արժեք։ Սիրով, կարեկցանքով, գթությամբ /ողորմածությամբ/ լցված սիրտը ի վիճակի է հալեցնել սառույցը մարդկային հարաբերություններում, արմատախիլ անել այդ հարաբերություններից չարը, նախանձը, անբարյացակամությունը եւ լցնել լույսով, բարությւամբ եւ ճշմարտությամբ։ Քրիստոս ոչ միայն խոսքով է մեզ այդ ամենի մասին ասել, այլ նաեւ Իր կյանքի խիզախումով է ցույց տվել։

 

3․ Տերը բաց է մեր աղոթքի եւ զղջման համար

Մենք պետք է հիշենք, որ Տերը Իր եւ մեր միջեւ Քերովբե չի կարգել հրե սրով, այլ ընդհակառակը, Նա բաց է մեր աղոթքի եւ զղջման համար եւ դեպի Նա դուռը երբեք փակ չի լինում։ Նա միշտ մեր կողքին է եւ համբերատարորեն սպասում է Իրեն ընդառաջ գնալու մեր ցանկությանը եւ իհարկե՝ ջանքերին։ Ադամն իհարկե ցանկանում էր վերադառնալ դրախտ եւ հաշտվել Երկնային Հոր հետ, սակայն դա հնարավոր չէր, սակայն մեզ համար, ի տարբերություն մեղքի գործած նախահոր, ամեն ժամ հնարավոր է վերականգնել կապն Աստծո հետ, քանի որ Նա միշտ պատրաստ է ընդունել մեր զղջումը եւ ի պատասխան շնորհել հայրական ներումը։

 

/Հատված Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի «Մտորումներ տարվա յուրաքանչյուր օրվա համար» գրքից»/։