Ավիաաղետների ֆրանսիական բյուրոն կվերծանի Պակիստանում կործանված օդանավի ինքնագիրները

Ավիաաղետների ֆրանսիական բյուրոն կվերծանի Պակիստանում կործանված օդանավի ինքնագիրները

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի անվտանգության եւ վերլուծության բյուրոն կզբաղվի Պակիստանում կործանված «Պակիստանի միջազգային ավիաուղիներին» պատկանող Airbus A320 օդանավի ինքնագիրների վերծանմամբ։ Հիշեցնենք, որ օդանավը կործանվել էր Կարաչիի մոտակայքում մայիսի քսաներկուսին։ Ավիաաղետի հետեւանքով զոհվել էր 97 մարդ։ Ըստ ֆրանսիացի մասնագետների տարածած հայտարարության, իրենք արդեն ստացել են Պակիստանից համապատասխան հայտը՝ ուսումնասիրելու կործանված օդանավի «սեւ արկղերը»։