Ընդդիմությունը բեմահարթակ է կառուցում, 15:00-ին հանրահավաք է

Ընդդիմությունը բեմահարթակ է կառուցում, 15:00-ին հանրահավաք է

Այսօր՝ փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում հերթական հանրահավաքն է անցկացնելու։ Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու նրանց համակիրները ԳՇ-ի հայտնի հայտարարությունից հետո վրաններ են տեղադրել ԱԺ-ի մոտ, գիշերում են այնտեղ։

Նկատեցինք, որ այսօրվա հանրահավաքի համար անմիջապես Բաղրամյան պողոտայում բեմահարթակ է կառուցվում։ Բաղրամյանում գիշերած քաղաքացիները տեղեկացրին, որ գիշերը հիմնականում խաղաղ է անցել՝ առանց ինչ-որ լուրջ միջադեպերի։