ՀՀ Նախագահը գրքեր և հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել գյումրեցի երեխաներին

ՀՀ Նախագահը գրքեր և հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկել գյումրեցի երեխաներին

 «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը գրել է․

«Հիմա՝ Գիրք նվիրելու օրը «Շիրակ կենտրոնում»: ՀՀ նախագահ Արմեն Սարգյանը գրքեր և հեռախոսային անհատական հաղորդագրություններ է ուղարկել Գյումրու տնակային ավաններում բնակվող, Թռչունյան տան նախկին սաներին և Ամերիկյան Փարոս հիմնադրամի «Դեպի Առաջ» ցերեկային կենտրոնի մի խումբ աշակերտներին: Բնականաբար, մենք ևս նվերներ ենք պատրաստել նրանց համար: Շնորհակալ ենք ՀՀ նախագահին և Շիրակ կենտրոնի բոլոր բարեկամներին»: