Միգուցե նրանց նախապես գազով քնեցրել են, որպեսզի չկարողանան ոտքի կանգնել. Նորատ Տեր-Գրիգորյանց

Միգուցե նրանց նախապես գազով քնեցրել են, որպեսզի չկարողանան ոտքի կանգնել. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Հրապարակը» զրուցել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի հետ:

-Պրն գեներալ, անդրադառնանք հայկական բանակում գրանցված հերթական ողբերգությանը՝ հրդեհի հետևանքով զոհվել են 15 և ծանր վիրավորումներ ստացել  3 զինվորներ: Շատերը հակված չեն հավատալ պաշտոնական վարկածին, այն է, որ հենց զինվորականների անփութության հետևանք է և առաջ են քաշում դիվերսիայի հավանականությունը: Դուք ավելի շատ ո՞ր տարբերակին եք հակված հավատալ:

-Ես Աֆղանստանում եմ ծառայել ու այնտեղ նման դեպքեր եղել են: Վրաններ կային տեղադրված, կերոսին և 160 հազար մարտիկներ: Նման դեպքեր, այո, պատահում էին: Երբեմն լինում էր, որ վրանը 3- 10 վայրկյանում բռնկվում էր, բայց զորամասւոմ նման բան չի կարող լինել: Որովհետև,եթե դուք մտնեք զորանոց, այնտեղ պետք է  կանգնած լինի հերթապահը՝ դնեվալնին, նա իր մոտ ունի հստակ հրահանգներ հակահրդեհային անվտանգության վերաբերյալ, հրդեհի դեպքում դուրսբերման սխեմա, տագնապի ազդանշանով, հրդեհի դեպքում պատասխանատու օրինակ Պետրոսյան ԱԼլիկը, բացի այդ հրդեհ բռնկվելու դեպքում զանգում ու զեկուցում են կոնկրետ պատսսխանատուների, հստակ ցուցումով՝ գլխավոր ելք, պահեստային ելք, պատուհաններով և այլն՝ այդ ամենը սխեմայով է: Եվ հանկարծ ձեզ մոտ հրդեհ է լինում, ոնց որ ռուսաստանում եղավ ծերանոցում, որտեղ ծեր տատիկներն ու պապիկները պառկած են եղել, չեն կարողացել նույնիսկ կանգնել՝ ես դա հասկանում եմ: կամ էլ ինչպես գերմանացիներն էին այրում մարդկանց ՝քշելով նրանց շենքերի մեջ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Բայց սա լրիվ այլ հարց է, ու հանկարծ, հայաստանի զորանոցներից մեկում՝ խաղաղ իրավիճակում, այրվում են տասհինգ մարդ: Լսեք, դա չեպե է՝ ո՞ւր է հրամանատարությունը, ո՞ւր է այդ սխեման, ո՞ւր  են հրշեջների վարժանքները, ո՞ւր են անձնակազմի վարժանքները, ո՞ւր են նման իրավիճակներում գործողություններ ձեռնարկելու պարապմունքները՝ անցկացրել են դրանք, թե ոչ: Ո՞ւր են անվտանգության միջոցառումները, որոնք պետք է լինեին անպայման: Կամ եթե այդ հրդեհը եղել է, անձնակազմը անշարժ պառկաՇծ է  մնացել, թե իրենց գազով քնեցրել են, որ ոչ ոք չարթնացավ, չհասկացա՞վ: Կամ դա հատուկ է արվել ու նրանց խեղդել են գազով, որպեսզի նրանք չկարողանան ոտքի ելնել: ԱՅնպես որ, ինչպես Դուք եք ասում ՝ես այդ տարբերակը չեմ բացառում: Ես երեք տարի Աֆղանստանում պատերազմել եմ, ութ տարի չինացիների հետ Բայկալի կողմերը, ես տեսել եմ շատ նման դեպքեր, բայց այսքան անպատասխանատու ձևով մարդկանց կյանքերի կորուստ տեսել եմ միայն Աֆղանստանում ՝ այն էլ ընդամենը երկու անգամ: Տեղի ունեցածը կամ հատուկ է արվել, կամ հրամանատարության անպատասխանատու մոտեցման հետևանքն է, անտեսել են անվտանգության միջոցառումները հրդեհի ժամանակ՝ այս երկուսից մեկն է: Բայց դա պետք է քննել, ոչ թեհորինել, Պաշտպանության նախարարությունը պետք է քննություն սկսի, ռազմական դոստիկանությունն ամենաբարձր մակարդակով պետք է քննի այս գործը:Ու պատասխանատու անձանց պետք է մաքսիմալ պատժել, և ամբողջ զինված ուժերում, բոլոր զորամասերում անցկացնել պարապմունքներ, դասընթացներ, ճշտել հրահանգները, նշանակված բոլոր անձերի, զինվորների գիտելիքները ստուգել անվտանգության միջոցառումների հետ կապված: Եվ իհարկե զոհվածների ծնողներին պետությունը պետք է օգնություն ցույց տա՝ սա է իմ կարծիքը:

-Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շտապեց անուղղակի մեղադրել զինվորներին, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վարկածով էլ սպան էր մեղավոր այս միջադեպի համար: Ընդունելի՞ է արդյոք պաշտոնատար անձանց կողմից նման պահվածքը՝ մասնավորապես Պաշտպանության նախարարինը:

-Եթե ձեր ասածով է եղել, ուրեմն դա հանցավոր պահվածք է, անփույթ պահվածք է, ու նման պաշտոնյան ենթակա է պաշտոնից հեռացման, նմա պաշտպանության նախարարը նման աշխարհայացքով, մտածելակերպով, նման վերաբերմունքով հայ մարդու նկատմամբ, քաղաքացու, Հայրենիքի պաշտպանի նկատմամբ, նման անպատասխանատու պահվածքով մարդը չի կարող ղեկավարել զորքերը, նա պծիճկայի համար է նշանակված, ու հրաման չի արձակում, չի կազմակերպում այն բոլոր միջոցառումները, որոնց մասին արդեն նշել եմ, ուրեմն դա շատ հանցավոր ու անփույթ վերաբերմունքի դրսևորում է: Ինձ համար անընդունելի է, որ նման պաշտոն զբաղեցնող մարդը կարող է նման ձևով իրեն դրսևորել:

-Դուք կանգնած եք հայկական բանակի կազմավորման ակունքներում: Շատերն, ովքեր մասնակցել են երեք պատերազմներին, ասում են, որ այլս հայկական բանակ չկա: Ինչպե՞ս եք տեսնում իրավիճակը հայկակակն զինված ուժերի:

-Հենց ինձ բաժին հասավ այն երջանկությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի խնդրանքով ես եկա Հայաստան, հատուկ ազատվեցի աշխատանքից՝ Զինված ուժերի ամենակարևոր՝ ցամաքային զորքերի գենշտաբի պետի տեղակալի պաշտոնիցես պատասխանատու էի մոտ երկու հարյուր դիվիզիաների մոբիլիզիացիոն զինվորական պատրաստվածության համար, իսկ դա կես միլիոն մարդ է մոտավորապես: Կորցրեցի թոշակիս կեսը, հրաժարվեցի աշխատավարձից, բնակարանից, կոչումներից և մենք մշակեցինք կոնցեպտը սեփական զինված ուժերի և էտապներով սկսեցինք կերտել: Մենք ստեղծեցինք լավ բանակ, այն արցախյան պարտիզանական շարժման հետ համատեղ, ֆիդայիների հետ հաղթեց, ջախջախեղ հակառակորդին, ագրեսորին, որն ուզւոմ էր զավթել Արցախը, Զանգեզուրը, միանալ Նախիջևանին ու հարձակվել Երևանի վրա: Մենք թույլ չտվեցինք ցեղասպանություն և այլն: Եվ այդ բանակը, տարբեր երկրների կենտրոնական հետախուզության վարչությունների տվյալներով համարվում էր ամենամարտունակ ու ամենահզոր բանակը ռազմական գործողությունների ամբողջ հարավային թևում: Բացի այդ, ստեղծվեց Ռուսաստանի անկլավ հայաստանի տարածքում, և միավորեց Ռուսաստանի հետ: Սահմանապահները նույնպես նույն տրամաբանությամբ եղան՝ 50-50 սկզբունքով, այն ժամանակ միավորված էինք: Բանակը պետության ամենակարևոր ինստիտուտն է: Իսկ մեր բանակն ակտիվ էր, մեր ռազմական ուսւոմնական հաստատություններում ստեղծեցինք վազգեն Սրագսյանի անվան ինստիտուտը, Խանփերյանցի անվանը, այնտեղ մեկ տեղի համար յոթ մարդ էր պայքարում: Իսկ հիմա ես Ձեր հարցին կպատասխանեմ՝ այս ընթացքում այդ բանակն ապահովել է երկրի անվտանգությունը, պաշտպանել է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը, և համադրել է ամեն ինչ ինչպես պետք է: Այդ բանակի մի մասը՝ արցախյան բանակը մոտ քսան հազար, տեղակայված էին Արցախում Արցախի ժողովրդին պաշտպանելու համար, ովքեր համաձայն ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի՝ ինքնորոշվել էին, միջազգային իրավունքի նորմերին համաձայն ինքնորոշվել էին: Եվ այդ ընթացքում, ով էլ որ գար երկրի ղեկավար, Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, կամ էլ Նիկոլ Փաշինյանը, նրանցից յուրաքնաչյուրը ոչ այնքան լավ էր վերաբերվում պետության այս կարևորագույն իսնտիտուտի զարգացման, գոյության հարցրեին: Բազմաթիվ ու տարատեսակ սխալ գործողություններ, անփույթ վերաբերմունք ռազմական ու քաղաքական նախապատրաստական աշխատանքներին, անպատասխանատվություն զինված ուժերի վերապատրաստման հարցում, զորավարժությունները, ուսւոմնական պարապմունքները ժամանակին չէին անցկացնում, իմիջիայլոց վերաբերմունք էին դրսևորում պաշտոնների նշանակման հարցերում, զինվորական կոչումներ շնորհելիս և այլն: Տրվեցին գեներալների կոչումներ, որոնք այդ քանակությամբ չպետք է լինեին, սկսեց քարոզչություն գնալ, որ Վազգեն Սարգսյանը ֆեդայինների հետ ստեղծեց բանակ: Սկսեցին ուշադրությունը կենտրոնացնել ֆեդայինների վրա, իսկ բանակի վրա թքեցին, մոռացան ռազմական քաղաքականության մասին, անտեսեցին ռազմական դոկտրինը, երկիրը խաղաղ վիճակից ռազմական վիճակին բերելու նախագիծը անտեսեցին, մոբիլիզիացիոն վերաձևավորման պլանը, այս ու այլ հանգամանքները բերեցին  ներսից համակարգի քայքայմանը : Իսկ վերջին շրջանում էլ արդեն սկսեցին ճնշում գործադրել հեղինակության վրա, որը ձևավորվեց Վազգեն Սարգսյանի ունեցած հետաքրքրություններին համընթաց: Վազգեն Սարգսյանն ի դեպ  լավ մարդ էր, շատ մեծ հայերնասեր էր: ԱՅո, սկզբում նա ֆեդայինների  հետ էր զբաղվում, բայց բանակ նա չի ստեղծել: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հրավիրեց ինձ,մենք՝  զինված ուժերի սպաներն ենք ստեղծել բանակը, հիմնված իմ կոնցեպտի վրա, որը հաստատվեց պետության Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:Մենք ստեղծեցինք և ես ղեկավարում էի այն, ես եղել եմ զինված ուժերի հրամանատարը:Այնուհետև ստեղծեցինք Գլխավոր Շտաբն ու դարձա նախարարի առաջին տեղակալը,այն ժամանակ Վազգեն Սարգսյանը գնաց պետնախարար, Լևոն Տեր -Պետրոսյանն էլ ինձ խնդրեց զբաղեցնել նախարարի պաշտոնը՝ ինքն էլ կենդանի վկա է, ես էլ ասեցի ժամանակ չկա նիստերի գնալու, պետք է բանակով զբաղվել: Այն ժամանակ բերեցին Վազգեն Մանուկյանին՝ տրամաբանական մտածող, գիտակից անձ: Նա պետության կողմից որպես ժողովրդի վերահսկողություն իրականացնողի դերում էր հանդես գալիս, քաղաքականությամբ էր  զբաղվում, հարցազրույցներ էր տալիս, իսկ բանակը ղեկավարում էի ես՝ Տեր-Գրիգորյանցը, ղեկավարում էին Զինված ուժերը համագործակցությամբ և այլն: Իսկ հետո, երբ նա հիվանդացավ և հեռացավ, արդեն հրամանագրով ինձ նշանակեց Պաշտպանության նախարար: Ձեր Տեր-Պետրոսյանը և այդպես ավարտվեց: Եվ այդ բանակը լավն էր, բայց այդ բոլոր երևույթները, հատկապս վերջինը, երբ սկսեցին քաղաքականությունը տանել, որ ֆիդայիններն են բանակը ստեղծել, իսկ ես գլուխս եմ խոնարհում ֆիդայինների առաջ, բայց չէ որ ֆիդայիներն էլ զինված ուժերի կազմ էին ներգրավվել, և բանակն էլ իրենք չեն ստեղծել… Սկսեցին ճնշումներ գործադրել Մանվել Գրիգորյանի դեմ և սկսեցին վիրավորել ֆիդայինների հեղինակությունը:

Շարունակելի