Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

Ծննդյան օրվա առթիվ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան շնորհավորական ուղերձ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: «Պետական բարձր պաշտոններում երկարամյա գործունեությամբ Դուք վաստակել եք հայրենակիցների հարգանքը եւ միջազգային բարձր հեղինակություն»,- ասված է Պուտինի ուղերձում:

ՌԴ նախագահը հատուկ ընդգծել է, որ Մեհրիբան Ալիեւային գիտի որպես երկու պետությունների միջեւ «ռազմավարական համագործակցության կապերի ամրապնդման սկզբունքային կողմնակցի»: Մի քանի օր առաջ ՌԴ նախագահը պետական պարգեւ էր շնորհել Մեհրիբան Ալիեւային: