Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ուժայինների միջեւ Բաղդադում

Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ուժայինների միջեւ Բաղդադում

Բաղդադում նախօրեին բախումներ են տեղի ունեցել ուժայինների եւ ցուցարարների միջև, ինչի պատճառով ուժայինները հրազենային կրակ են բացել ցուցարարների վրա։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ տեղի լրատվամիջոցների փոխանցման, Տիգրիս գետի վրա գտնվող կամրջի վրա, Էս-Սանաք շրջանում, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների հանդեպ եւ նախազգուշական կրակոցներ արձակել։ Մեկ ակտիվիստ մահացել է, եւս 10-ը վիրավորվել։