Պաշտոնական. Քամալա Հարիսը՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու

Պաշտոնական. Քամալա Հարիսը՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցությունից առաջադրվելու իր մտադրության մասին։

«Ես՝ Քամալա Հարիսը, առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում»,- X-ում գրել է նա։
Քաղաքական գործիչը հրապարակել է նաև քարոզարշավի տեսանյութ և կոչ արել համերկրացիներին ֆինանսավորել իր քարոզարշավը։ Եթե Հարիսը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, ապա կլինի ԱՄՆ-ի առաջին սևամորթ կին նախագահը: