Մոլդովայում կհայտարարվի արտակարգ դրություն

Մոլդովայում կհայտարարվի արտակարգ դրություն

Մոլդովայի կառավարությունը կդիմի խորհրդանանին՝ 60 օրով երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 16-ից։ Պատճառը հումանիտար ճգնաժամի վտանգն է, ինչը առաջացել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման հետեւանքով։ Որոշումը կայացվել է կառավարության հերթական նիստի ընթացքում այսօր։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը մտադիր է դիմել պառլամենտին՝ երկրի  էներգետիկ ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին։