Քրդերը բանակցում են Ասադի ներկայացուցիչների հետ՝ թուրքական գրոհը համատեղ հակազդելու համար

Քրդերը բանակցում են Ասադի ներկայացուցիչների հետ՝ թուրքական գրոհը համատեղ հակազդելու համար

 

Սիրիական կառավարության ներկայացուցիչները եւ «Սիրիական դեմոկրատական ուժերի» ղեկավարները նստել են բանակցությունների սեղանի շուրջ՝ Սիրիայում գտնվող Հմեյմիի ռուսական ռազմակայանում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ ՍԴՈՒ-ի ներկայացուցիչ Ահմեդ Սուլեյմանը հայտարարել է, որ հույս ունի, որ կողմերը կգան համաձայնության, որը կկանգնեցնի շարունակվող պատերազմը եւ կկանխի վերջինիս կատաստրոֆիկ հետեւանքները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքում գործող Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Մասուդ Բարզանին դիմել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, խնդրելով պաշտպանել սիրիացի քրդերին։ Միաժամանակ նաեւ ԱՄՆ նախագահն էր հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի թողնում քրդերին բախտի քմահաճույքին եւ շարունակելու է աջակցել նրանց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սիրիական կառավարական ուժերը սկսել են շարժվել դեպի երկրի հյուսիս՝ ամենայն հավանականությամբ թուրքական առաջխաղացումը կանխելու համար։