Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց

Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց

Սյունիքի մարզի դատարանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց այսօր ազատ է արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ)։

Քիչ առաջ հրապարակվել է դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը՝ բեկանելով նախկին որոշումը եւ Աշոտ Երկաթը 2021-ի դեկտեմբերի 1-ից գտնվում էր կալանքի տակ: Նրա համար միջնորդություններ էին ներկայացրել բազմաթիվ մտավորականներ, ազատամարտիկներ։ Իսկ օրերս նրա պաշտպանության կոմիտեն այցելել էր կաթողիկոսին։ Տեւական ժամանակ այդ միջնորդությունները մերժվում էին, չնայած այս ընթացքում հերքվել եւ գործից բացառվել էր նաեւ վարչապետի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեղադրանքը։ Նրան կալանքի տակ էին պահում ապօրինի զենքի հոդվածով։