Վրաստանում քաղաքացիների մեծ մասը կողմ է ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելուն

Վրաստանում քաղաքացիների մեծ մասը  կողմ է ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելուն

Վրաստանի բնակչության մեծ մասը կողմնակից է ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելուն, ինչը խոստացել էր իրականացնել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն հետագայում իշխող ուժի պատգամավորները խափանել էին համապատասխան օրինագծի անցկացումը։ Ըստ IRI կազմակերպության անցկացրած սոցհարցումների, ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելուն կողմ են եղել հարցվածների 68 տոկոսը։

Այն մարդկանցից, ովքեր լսել են, թե դա ինչ է, կողմ են արտահայտվել 78 տոկոսը, կողմ է այդ ընտրակարգին։ Դեմ է 9 տոկոսը, իսկ 13 տոկոսն էլ դեռ հստակ դիրքորոշում չունի։ Հարցվածների 58 տոկոսի համար, անցումը ամբողջական կերպով համամասնական ընտրակարգին, դրական ազդեցություն կթողնի երկրի դեմոկրատական զարգացման համար։ 9 տոկոսը կարծում է, որ ազդեցությունը կլինի բացասական, իսկ 33 տոկոսը դեռ պատասխան չունի։ Գործող Սահմանադրությամբ, ընտրական համակարգն ամբողջովին պետք է անցում կատարի համամասնական համակարգին 2024 թվականին։ Մինչ այդ 77 պատգամավոր պետք է ընտրվի համամասնական ցանկով, 73-ը՝ մեծամասնական։