Սպիտակ տան խոսնակը՝ «Հյուսիսային հոսք -2»-ի գործարքի մասին

Սպիտակ տան խոսնակը՝ «Հյուսիսային հոսք -2»-ի գործարքի մասին

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին անդրադարձել է ԱՄՆ եւ Գերմանիայի միջեւ «Հյուսիսային հոսք -2»-ի մասով ձեռք բերված պայմանավորվածություններին, մասնավորապես խոսելով այն մասին, թե արդյոք Ուկրաինան չի տխրի այդ պայմանավորվածությունների առնչությամբ։

Պսակին ասել է, որ Միացյալ Նահանգների նպատակը այն է, որպեսզի թույլ չտրվի, որպեսզի այդ խողովակաշարը դառնա գեոպոլիտիկ ազդեցության գործիք։ Նա հիշեցրել է նաեւ, որ գազամուղը գործնականում արդեն ավարտված է եղել, երբ Բայդենի վարչակազմը սկսել է իր գործունեությունը։