Անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել ենք համաչափ պատժաչափեր․ դատախազ

Անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել ենք համաչափ պատժաչափեր․ դատախազ

«Մենք արդեն այս դատական նիստի ընթացքում մեծածավալ մեղադրական ճառի շրջանակում, եւ գաղտնիք չէ, որ ամենադետալային վերլուծություն է իրականացված սպանությունների վերաբերյալ, ի ցույց դրվեցին հանրությանն այն  բոլոր ապացույցներն, որոնք ձեռք են բերվել իրավական ընթացակարգի շրջանակում։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք կատարվել են ամբաստանյալների կողմից, նույնպես վերլուծվեցին եւ մեր կողմից ի ցույց դրվեց, որ դա իրենց հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու փորձ է»։ Այս մասին «Սասնա ծռերի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դատախազներից Պետրոս Պետրոսյանը, որն այսօր դատարանում հանդես եկավ մեղադրական ճառով։

Նա նաեւ նշեց, որ բացարձակապես անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել են համաչափ պատժաչափեր:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատախազները հանդես եկան մեղադրական ճառով։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով։

Մեղադրողը միջնորդեց՝ Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։ 

Նշենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: