Քաղցկեղի բուժման նոր եղանակ են մշակել
Գիտնականները ստեղծել են հատուկ մոլեկուլ, որը կարող է ռադիոացիոն ճառագայթումը հասցնել անմիջականորեն չարորակ նորագոյացությանը, առանց օրգանիզմի մնացած հյուսվածքներին վնաս հասցնելու։ Գիտական հայտնագործությունը ներկայացվել է Քաղցկեղի հետազոտության եւ բուժման Եվրոպական կազմակերպության սիմպոզիումի ժամանակ։ Գիտնականները ստացել են «AKY-1189» սպիտակուցը, որը առաջին մոլեկուլն է, որը կարող է տեղափոխել ռադիոակտիվ «Արտինիյ-225» ռադիոակտիվ նուկլիդը։
Նոր ստեղծված սպիտակուցը միանում է մեկ այլ սպիտակուցի, որն առկա է միայն քաղցկեղային բջջի մակերեւույթին եւ սկսում քայքայել քաղցկեղային բջիջը՝ առանց վնասելու օրգանիզմի առողջ հյուսվածքներն ու բջիջները։ Ներկայումս իրականացվում է գիտական նոր հայտնագործության փորձարկումները։ Առաջին գիտափորձերը քաղցկեղ ունեցող պացիենտների մասնակցությամբ, բավականին հուսադրող արդյունքներ են ունեցել։ Սակայն հետազոտությունները դեռ շարունակվելու են, մինչեւ վերջնական գնահատական տրվի նոր ստեղծված «AKY-1189» սպիտակուցի արդյունավետության վերաբերյալ։
Կարծիքներ