ՔՊ-ականները գլխիկոր լքեցին դահլիճը

Երեւանի ավագանու նիստի վերսկսվելուց առաջ ՔՊ-ականները գլխիկոր լքեցին դահլիճը, նրանք չէին պատասխանում հարցերին։
«Հանրապետությունից» Անի Խաչատրյանն ասաց` չեն ցանկանում մասնակցել ընդդիմության այն նախագծի քննարկմանը, որն արդեն մի քանի անգամ է բերում են։
Նշենք, որ «Մայր Հայաստանը» օրակարգ բերած նախագծով առաջարկում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնել։
Ընդմիջումից հետո նիստը վարեց Արմեն Փամբուխչյանը, անդամները գրանցվեցին եւ նա հայտարարեց` քվորում չկա, ապա հեռացավ նիստերի դահլիճից։
Կարծիքներ