Իրանում կանանց թույլ կտան մասնակցել տղամարդկանց ֆուտբոլի հավաքականի հանդիպումներին

Իրանում կանանց թույլ կտան մասնակցել տղամարդկանց ֆուտբոլի հավաքականի հանդիպումներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ստացել է երաշխիքներ Իրանի իշխանություններից առ այն, որ այդ երկրում կթույլատրվի կանանց ներկա գտնվել տղամարդկանց ֆուտբոլային թիմերի հանդիպումներին։ Մասնավորապես, խոսքը գնում է Իրանի եւ Կամբոջայի հավաքականների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Sports Illustrated-ը, վկայակոչելով ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոյի հայտարարությունն այս առնչությամբ։ Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, «Ազադի» մարզադաշտում, որը կարող է տեղավորել մինչեւ 78 հազար հանդիսական։