Վարչապետն ու հանքարդյունաբերության դեմոնիզացիան 

Վարչապետն ու հանքարդյունաբերության դեմոնիզացիան 

Վարչապետն իր այսօրվա ասուլիսի ընթացքում մի քանի ուշագրավ հայտարարություն արեց հանքարդյունաբերության մասին, առաջ քաշելով մի քանի թեզ, որոնք ընդհանրացված կարելի է ներկայացնել այսպես:

- Ուզենք թե չուզենք, արտարժույթի մեր միակ աղբյուրը մնում է հանքարդյունաբերությունը, հանքարդյունաբերության դեմոնիզացիան (սատանայացումը) ուղղված է պետական շահի ու անվտնագության դեմ:

- Գիտահեն տնտեսությունը հենց ժամանակակից հանքարդյունաբերությունն է, հո մենք չե՞նք ուզում որ մեր ողջ աշխատաշուկան բաղկացած լինի հյուրանոցային կլերկերից ու սպասարկման ոլորտի աշխատողներից:

- Տուրիզմը լավ է, բայց մեզ պետք է ծանր արդյունաբերություն, ոչ միայն հանքարդյունաբերություն, այլև ձուլարաններ:

- Մենք չենք կարող քանդել գործարանները և տեղը ծաղիկ ցանել: 

- Բոլոր ներդրողները տեսնում են Ամուլսարի փակ ճանապարհները և ներդրումներ չեն անում: 
Տնտեսական առումով բավական հիմնավոր պնդումներ են: Բայց խնդրին այն է, որ ընդամենը մեկ տարի առաջ, ու ըստ էության վերջերս Վարչապետը և կառավարության անդամները սկզբունքորեն հակառակ շեշտադրումներով հայտարարություններ էին անում: Այսպես անցյալ տարի նույն ֆորմատով ասուլիսին Վարչապետը խոսելով տնտեսական աճի մասին, ասաց, որ նախորդ իշխանությունները տնտեսական աճը ապահովում էին հանքարդյունաբերության ու խաղային բզինեսի հաշվին: Որ նոր իշխանությունները այլ կերպ են տեսնում տնտեսության զարգացումը և հանքարդյունաբերության փոխարեն պետք է զարգացնել տուրիզմը, IT-ն ու գյուղատնտեսությունը: Կառավարութայան տարբեր անդամներ, իշխանական մամուլն ու Իմքայլական պատգամավորները պարբերաբար պնդում էին, ու ի դեպ, ոմանք մինչ այժմ պնդում են, որ ոչ մի ներդրողի էլ չի մտահոգում Ամուլսարի փակ ճանապարհը: Լուրջ տնտեսագետները այն ժամանակ էլ զգուշացնում էին, որ տուրիզմը ցածր վճավրող սպասարկման ոլորտի աշխատատեղեր է ստեղծում, որ առանց հանքարդյունաբերության Հայաստանը մոտ ապագայում տնտեսության հենարան չի ունենա, որ գյուղատնտեսությամբ երկիր չես պահի, որ ներդրումները պետք է պաշտպանել: Ստացվում է, որ հանքարդյունաբերության դեմոնիզացիային նպաստել է հենց կառավարությունը, ու հենց կառավարությունն է տուրք տվել այն իլյուզիանրին, որ կարելի է ծաղիկ ցանելով՝ իմա գյուxատնտեսությամբ ու տուրիզմով երկիր պահել: Այդ թակարդը բնապահպաններին հավասար լարել է կառավարությունը, ու հիմա այն պետք է փորձի քանդել միայնակ, քանի որ բնապահպանները ու հարակից քաղաքկան շահեր հետապնդողները, հասկանալի պատճառներով շարունակելու են այն լարել:

Հակոբ ԱՌԱՔԵԼՅԱՆ