Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել 528 դատապարտյալի

Թուրքմենստանի նախագահը ներում է շնորհել 528 դատապարտյալի

Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը Չեզոքության միջազգային օրվան ընդառաջ, ներում է շնորհել 528 բանտարկյալի։ Այս մասին հայտնում է Թուրքմենական պետական լրատվական գործակալությունը։

Բանտարկյալներին ներում է շնորհվում հիմնական պատժաչափի կրումից, արտահայտված ազատազրկման տեսքով, ինչպես նաեւ հավելյալ պատժաչափի կրումից, որը դրվել է բանտարկյալների վրա, քրեակատարողական կառույցների կողմից, տարբեր պատճառներով։

Նշենք, դեկտեմբերի 12-ը համարվում է Չեզոքության միջազգային օր, ընդունված ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից։ Նշենք, որ Թուրքմենստանը համարվում է չեզոք պետություն 1995 թվականից սկսած։