«Հրապարակ». Ապրում եք Հիսուսի՞, թե՞ բդեշխի բարդույթով

«Հրապարակ». Ապրում եք Հիսուսի՞, թե՞ բդեշխի բարդույթով

Դուք ապրում եք Հիսուսի՞, թե՞ բդեշխի բարդույթով․ վարչապետի՝ պաշտոնյաներին վերաբերող դիտարկման հետ կապված՝ հարցրինք նրա պատգամավոր զարմիկ Սիփան Փաշինյանին։ «Այսի՜նքն»,- զարմացավ կրտսեր Փաշինյանն ու հետաքրքրվեց․ «Ե՞րբ է վարչապետը նման բան հայտարարել, տեղյակ չեմ»։ Խոստացավ ծանոթանալ, հետո պատասխանել։ Փաստորեն, ուշադիր չեք կառավարության ու նրա ղեկավարի ասածների նկատմամբ, միգուցե Դուք է՞լ եք կարծում, որ ԱԺ իշխող ֆրակցիան չի կարող լինել կառավարության հենարանը, ինչպես Ձեր գործընկեր Լուսինե Բադալյանն է կարծում։ «Դրա մեկնաբանությունը հնչել է, ավելացնելու որեւէ բան չունեմ»։