Նախագահին արգելել են այցելել առաջնագիծ

Նախագահին արգելել են այցելել առաջնագիծ

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն տեղեկացրել է, որ այդ երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ներառյալ նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ժամանակավորապես արգելվել է այցելել Դոնբասյան հակամարտության գոտու առաջնագիծ։ Սահմանափակումը տասնօրյա ժամկետով է եւ պայմանավորված է Միացյալ օպերացիոն ուժերի հրամանատարության ընդունման-հանձնման գործընթացի հետ։ ԳՇ-ում ընդգծել են, որ բացառություններ չեն կարող լինել, եւ եթե բոլորի վրա է տարածվում արգելքը, ապա նախագահը մտնում է այդ բոլորի մեջ։