Առաջին անգամ հրապարակվել է Ֆրանցիսկոս Պապի հիվանդանոցային լուսանկարը

Սուրբ Աթոռն առաջին անգամ՝ փետրվարի 14-ից սկսած, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հոսպիտալացվել է, նրանից լուսանկար է հրապարակել։ Լուսանկարն արվել է Սրբազան Քահանայապետի տնային աղոթասենյակում, որը պատրաստվել է նրա հիվանդասենյակի կողքին՝ Ագոստինո Ջեմելիի հիվանդանոցում, որտեղ բուժման իր կուրսն է անցնում Կաթոլիկ եկեղեցու հովվապետը։ Ծանր թոքաբորբից բուժվող Ֆրանցիսկոս Պապն առավոտյան ժամերին մասնակցում է այդտեղ ծիսակատարությունների։
Բժիշկները հայտնում են, որ Սրբազան Քահանայապետի վիճակը բարելավվում է, սակայն նա դեռ հիվանդանոցային պայմաններում ստանալիք թերապիաների կարիք ունի։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում նրան այցելել է Վատիկանի Պետքարտուղար կարդինալ Պյետրո Պալոինն իր տեղակալի հետ, ինչպես նաեւ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։
Կարծիքներ