Բազմազավակ ընտանիքը մնացել է վագոն-տնակում՝ քաղաքապետարանի, կադաստրի, քաղշին կոմիտեի պատճառով

Բազմազավակ ընտանիքը մնացել է վագոն-տնակում՝ քաղաքապետարանի, կադաստրի, քաղշին կոմիտեի պատճառով

Սեդա Հովհաննիսյանը 4 երեխաների եւ ամուսնու հետ ապրում է Երեւանի Ծարավ Աղբյուր վագոն-տնակներից մեկում․ այժմ ընտանիքը կանգնել է մեծ խնդրի առաջ, ցանկանում են տուն կառուցել, սակայն համապատասխան թույլտվությունը չի տրամադրվում։

Մեր խմբագրություն ահազանգած Սեդան նշեց․ «Ես ունեմ սեփական տուն՝ հողամասով, ուզում էի վերակառուցել, ինձ պետք է շինթույլտություն ու շինքանդում, սակայն կադաստրն ու կոմիտեն իրար վրա են քցում, այդ ամբողջն ես դզել եմ, հիմա էլ ասում են, որ ինչ-որ հողամասի հետ համադրում կա։ Այն հողամասն է, որն ինձնից հետո է սեփականաշնորհվել, ընդամենը հողամաս է, տան հետ չի համադրում, հողամասի հետ է համադրում»։

Նրա խոսքով՝ իրեն ասում են, որ ոչնչով չեն կարող օգնել, պետք է դիմի դատարան։

«Ինձ ասում են՝ պետք է դատարան դիմեք, ես ապրում եմ վագոն-տնակում․․․ Քանի որ տեսա՝ արդյունք չկա, ես որոշեցի ինձնով քանդել,մերոնք քանդեցին, հիմա քաղաքապետարանից եկել են, ուզում են տուգանեն։ Քաղաքապետարանն ասում ա ՝ մենք ոչնչով չենք կարող օգնել, կամ եթե այդ տունը սեփականաշնորհել եմ 2006 թվականին, իսկ ում հետ համադրում ունի՝ 2012-ին է սեփականաշնորհել պետությունից։ Դատարան, որ տանեմ, տարիներ կտեւի։ Ասում են՝ գրեք՝ կա՛մ դուք եք հրաժարվում, կա՛մ ինքը, ասի՝ եթե ես 12-ին սեփականաշնորհեի եւ եթե տուն չլիներ, այլ հողամաս, ես կհրաժարվեի, բայց իմ տունն է կիսվում, 17 քառակուսի կտրում են։ Մյուս կողմը հարեւան  է, որը 10 տարի է, ինչ էստեղ չի։ 4 անգամ գեոդեզիա է արվել, որ համադրումը գտնենք, քաղաքապետարանից էլ են եկել, չափել, դզել, ուղարկել եմ կադաստր, բայց այն չի ընդունում»։