Սանձազերծվել է ինֆորմացիոն պատերազմ

Սանձազերծվել է ինֆորմացիոն պատերազմ

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկայումս սանձազերծվել է ինֆորմացիոն պատերազմ եւ նաեւ համակարգչային հարձակումների էքսպանսիոնիստական աճ կա։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզենցովը, ըստ ТАСС-ի փոխանցման։

Տեղեկատվական անվտանգության իններորդ Հարավային ֆորումի ժամանակ նա մանրամասնել է, որ ավելացել են ՀԱՊԿ անդամ պետությունների ինֆորմացիոն ենթակառուցվածքների վրա իրականացվող կիբերհարձակումները։

Ընթացիկ տարում ինֆորմացիոն անվտանգության հետ կապված մարտահրավերները դարձել են ավելի լուրջ ու ծավալուն։ Այս ամենը, ըստ Կուզնեցովի, հիմք է տալիս ասելու, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սարձազերծվել է ինֆորմացիոն պատերազմ։