Արաբական աշխարհը սատարել է Ասադին. հայտարարություն

Արաբական աշխարհը սատարել է Ասադին. հայտարարություն

Սիրիայում վերջին օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին Արաբական պետությունների լիգան հանդես է եկել Սիրիայի և այդ երկրի նախագահ Բաշար Ասադի պաշտպանություն օգտին:

«Մենք մեծ մտահոգությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և ընդգծում ենք Սիրիայի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ 

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները բացում են բազմաթիվ հնարավորություններ, ներառյալ՝ քաոսը, որոնցից ահաբեկչական խմբավորումները կարող են օգտվել իրենց գործունեությունը վերսկսելու համար»,- ասվում է Արաբական լիգայի հայտարարության մեջ: