Իրանում մեկ օրում 3 117 կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

Իրանում մեկ օրում 3 117 կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3 117 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը մոտենում է 160 հազարի սահմանին։ Մեկ օրվա կտրվածքով մահացությունների թիվը 64 մարդ է։ Ընդհանուր առմամբ մահացությունների թիվը կազմում է մոտ 8 հազար մարդ։ Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 374 287 մարդու։ Առողջացածների թիվը կազմում է 2 909 633 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 377 605 մարդ է։