Դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

Դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, այս մասին այսօր հայտարարել է Իլհամ Ալիևը, գրում է АПА-ն:

«Հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «Ֆրանսիան հակաադրբեջանական կողմնակալ դիրքորոշում որդեգրելու բերումով այլևս չի կարող մասնակցել գործընթացին»: