Իրաքը պնդում է, որ պետք է հարգել իր ինքիշխանությունը

Իրաքը պնդում է, որ պետք է հարգել իր ինքիշխանությունը

Իրաքի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մուհամմեդ-Ալի Ալ-Հաքիմը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է հարգել Իրաքի ինքնիշխանությունը եւ չխախտել այն։ Այս մասին հայտնում է Al Sumaria-ն։

«Ոչ մի հանգամանքում Իրաքի տարածքը չի դառնա զինված բախումների թատերաբեմ»,- ասել է դիվանագետը։ Ըստ ալ-Հաքիմի, Իրաքը նախընտրում է մնալ չեզոք պետություն, եւ չի ցանկանում ներքաշվել ռեգիոնալ հակամարտություններում։