ՌԴ ՊՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել

Այս գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի ութ շրջանների վրա որսացել և ոչնչացրել են 87 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 87 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 45-ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, տասը անօդաչու թռչող սարք խոցվել է Բելգորոդի և Կուրսկի շրջանների, ութը՝ Վորոնեժի շրջանի, չորսական` Բրյանսկի, Լիպեցկի և Նիժնի Նովգորոդի շրջանների տարածքներում և երկուսը` Մոսկվայի մարզի տարածքի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ