«Հայփոստ» ՓԲԸ կողմից կահույքի ձեռքբերման մրցույթ. հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1. Սույն հայտարարության տեքստը հաստատված է «Հայփոստ» ՓԲԸ (այսուհետ՝ նաեւ Պատվիրատու) գլխավոր գործադիր տնօրենի հրամանով ձեւավորված մրցույթի հանձնաժողովի 16.08.2022թ․ թիվ 1 որոշմամբ եւ հրապարակվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն:
2. Մրցույթի ծածկագիրը` ՀՓ-ԿՁԲ-08/22:
3. Պատվիրատուի գտնվելու վայրն է ք. Երեւան, Սարյան 22 հասցեն:
4. Պատվիրատուն հայտարարում է «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված մրցույթի ընթացակարգ` «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կահույքի ձեռքբերման նպատակով:
5. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի նախագիծը կցված լինի սույն հայտարարության հիման վրա տրամադրվող հրավերին:
6. Կնքվելիք Պայմանագրի կատարման պահանջվող ժամկետը Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ պատշաճ մատակարարումն է:
7. Ցանկացած անձ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները «Գնումների մասին» ՀՀ օրենքի հիման վրա սահմանված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի կազմակերպման կարգով եւ սույն հայտարարությանը կից տրամադրվող մրցույթի հրավերով:
8. Հնարավոր մասնակիցները կարող են մրցույթի հայտ ներկայացնել մինչեւ սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը` ժամը 15:00-ն (26.08.2022): Եթե սույն կետով նախատեսված մրցույթի հայտարարության օրվան հաջորդող 10-րդ օրացուցային օրը համընկնում է օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրվա հետ, ապա մրցույթի հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 15:00-ն:
9. Մրցույթի հրավեր ստանալու համար մասնակիցը կարող է դիմել Պատվիրատուին եւ մեկօրյա ժամկետում ստանալ հրավեր: Մասնակիցը կարող է մրցույթի հայտ ներկայացնել՝ առանց հրավեր ստանալու: Մրցույթի հրավերը հրապարակված կլինի «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Նորություններ» բաժնում: «Հայփոստ» ՓԲԸ ինտերնետային կայքի հասցեն է՝ www.haypost.am:
Անգլերեն եւ ռուսերեն լեզուներով մրցույթի հրավեր ստանալու նպատակով սահմանվում է 105,000 ՀՀ դրամ վճար: Անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հրավերը տրամադրվում է դիմումն ստանալուց հետո երկօրյա ժամկետում:
10. Հայտերը ներկայացվում են հայերեն լեզվով:
11. Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հրավերով սահմանված պահանջներին համապատասխան եւ հայտերին կցել հրավերով սահմանված փաստաթղթերը:
12. Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաեւ մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են «Հայփոստ» ՓԲԸ գնումների գործընթացի իրականացման կարգում եւ սույն հայտարարությանը կից տրամադրվող հրավերում:
13. Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Հայփոստ» ՓԲԸ ք. Երեւան, Սարյան 22 հասցեում գտնվող գլխամասային գրասենյակ, 4-րդ հարկ, գնումների վարչություն:
14. Մրցույթի ընթացակարգի վերաբերյալ բողոքները ներկայացվում են Գնումների աջակցման կենտրոն՝ ք. Երեւան, Կոմիտասի 54/բ հասցեով:
Կարծիքներ