Ուզում էինք Հայաստանի հանրությանը վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս, որը կարծում եմ՝ հաջողվեց. Սողոմոնյան

Ուզում էինք Հայաստանի հանրությանը վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս, որը կարծում եմ՝ հաջողվեց. Սողոմոնյան

Ընդհանուր առմամբ քարոզարշավից բավականին գոհ ենք, ես ուզում եմ որպես թե նախագահի ներկայացուցիչ, թե դաշինքի ներկայացուցիչ, հայտնել մեր գոհունակությունը այն ընդունելության համար, որին արժանացել ենք տարբեր մարզերում,տարբեր քաղաքներում, շնորհակալ ենք շատ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վիկտոր Սողոմոնյանը։

«Անկեղծ ասած՝ հենց ամենասկզբից էլ սպասում էինք, որ հենց նման ընդունելություն էլ լինելու է ։ Ես թե դաշինքի, թե Ռոբերտ Քոչարյանի անունից ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց չենք հասցրել տեսնել, չենք հասցրել ներկայացնել մեր ծրագրերը և այլն։ Սակայն ես վստահ եմ նաեւ,որ առաջիկայում անպայման դեռ նման հնարավորություն լինելու է»,- ասաց Սողոմոնյանը։

«Ցավում եմ, որ իշխանական թևն անում է բոլորովին հակառակը։ Այդ հոխորտանքների շարքը, մուրճի պատմությունը։ Ցավում եմ, որ կա այդպիսի ֆոն, բայց այդ ֆոնի վրա «Հայաստան» դաշինքին հաջողվեց այդ անջատման դրսևորումներին հասնել։ Այսօր ունենք պարզ նկարագիր, որ մարդիկ լավ հասկանում են, թե ով ով է։

Մենք ուզում էինք Հայաստանի հանրությանը վերադարձնել քաղաքակիրթ քաղաքական դիսկուրս, որը կարծում եմ՝ հաջողվեց։ Մեր կողմից մասնավորապես մեր հասարակությունը լսում է ոչ թե աբսուրդներ, անեծքներ, սպառնալիքներ, հոխորտանքներ, այլ լսում է քաղաքական ծրագրեր, քննարկում է երկրի ապագան, անում է դա տրամաբանության շրջանակներում»,-պնդեց Սողոմոնյանը։