Երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ

Երկրաշարժ է տեղի ունեցել Կրետեի ափերի մոտ

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզու ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, ըստ «РИА Новости»-ի փոխանցման։ Ըստ սեյսմոլոգների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հիերապետր քաղաքից 58 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Օջախի խորությունը 10 կմ է։ Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել։