«Երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանք զինվորին »․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

«Երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանք զինվորին »․ Փաշինյանի պատասխանը` զինվորի հորը

Ես Փաշինյանին ասացի, որ իր աշխատողները սխալ ինֆորմացիա են տալիս: Ասացի, որ  ինքը չի տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում  զինվորները Ղարաբաղում: Վարչապետը շատ ունակ է խոսքերն ու իրավիճակը փոխելու, լպրծուն պատասխաններով լղոզելու: Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը։

«Ես ասացի, որ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, այլ բան պետք չէ: Ես երեսին ասացի, դուրը չեկավ: Ես ասացի, որ ինքն ու ՊՆ-ն մոռացել են զինվորներին, զինվորը մոռացված է:

Երբ ես նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, վարչապետն ասաց, թե երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ: Սա պատասխա՞ն է: Այդ բառերից հետո ես գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք»,- ասաց ծնողը։