Պուտինը Ստամբուլ չի մեկնի՝ չնայած Զելենսկին սպասում է, Թրամփը կազդի՞ որոշման վրա

Պուտինը Ստամբուլ չի մեկնի՝ չնայած Զելենսկին սպասում է, Թրամփը կազդի՞ որոշման վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մայիսի 15-ին այցելել Ստամբուլ։ Այս մասին հայտնում է Gulagu.net նախագիծը՝ հղում անելով Դաշնային անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրին։

Նրա խոսքով՝ «նախագահական անվտանգության ծառայությունը» չի նախապատրաստում ուղևորությունը։

Միաժամանակ, «Ռուսաստան» հատուկ թռիչքային ջոկատի ինքնաթիռը պատրաստվում է Ստամբուլ մեկնելու՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նախագահի օգնական Յուրի Ուշակովի համար։

Աղբյուրը չի բացառել, որ Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անսպասելի անձնական համաձայնության դեպքում որոշումը կարող է փոխվել ցանկացած պահի։ 

Սակայն մայիսի 15-ի առավոտյան Պուտինի գրաֆիկը ներառում է Կրեմլում հանդիպումներ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ուղիղ բանակցել Պուտինի հետ: Նա նաև ասել է՝ Թուրքիայում կսպասեմ Պուտինին: