ՌԴ-ում դեսպան եղած մարդը հենց էնպես չի գնում իրենց տուն

ՌԴ-ում դեսպան եղած մարդը հենց էնպես չի գնում իրենց տուն

քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ տեսա, որ ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը` միանգամից հարց ծագեց, արդյո՞ք իմ իմացած Սուրեն Սահակյանի մասին է խոսքը։ Պարզվեց` այո։

Սահակյանի պաշտոնավարումը որպես ՌԴ֊ում ՀՀ դեսպան համընկավ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում մեր ուսանելու տարիների հետ։ Իսկ երբ արդեն եկավ ԱԳՆ֊ում և ԱԺ֊ում մեր պրակտիկայի ժամանակը` լուրեր տարածվեցին, որ դեսպան Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից բռնվել է մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, խոսվում էր վերարկուի բարձիկների մեջ ադամանդ տեղափոխելու մասին։ 

ՀՀ-ն չխայտառակելու համար իշխանությունները բավարարվեցին նրա պաշտոնանկությամբ ու ուղղակի վռնդեցին դիվանագիտական համակարգից. ՌԴ֊ում դեսպան եղած մարդը հենց էնպես չի գնում իրենց տուն, քանի որ Վաշինգտոնում, Բրյուսելում, Փարիզում և Մոսկվայում ՀՀ դեսպանն առնվազն ՀՀ ԱԳ փոխնախարարին համարժեք, երբեմն էլ` առավել կարգավիճակ է։ Այդ դեսպանների հետ երկրի ղեկավարը հաճախ շփում է ուղիղ, առանց ԱԳ նախարարի միջնորդության։
Հ.Գ. Կառավարման կոլապսը, որ ապրում է մեր երկիրը, դեռ շատ մարված արժեթղթեր կհանի ջրի երես»։