Արձանագրենք, որ Պուտին-Փաշինյան հայտարարության մեջ խոսք չկա Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին

Արձանագրենք, որ Պուտին-Փաշինյան հայտարարության մեջ խոսք չկա Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին

Փաշինյան-Պուտին ապրիլի 19-ին կայացած հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության տեքստում Արցախի կարգավիճակի ու մանավանդ՝ կարգավիճակի իջեցման վերաբերյալ որևէ խոսք չկա:

Ի հակառակ Փաշինյանի ու նրա թիմակիցների պնդումների, որ Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման հարցում միջազգային հանրությունն իրենց վրա ճնշում է գործադրում, մենք փատացի արձանագրեցինք, որ առնվազն Ռուսստանի Դաշնության կողմից Արցախի կարգավիճակի իջեցման հարցը չի քննարկվում, հակառակ դեպքում՝ անդրադարձ կլիներ նաև վերը նշված հարցին:

Պուտին-Փաշինյան հանդիպման ու Փաշինյանի կողմից վերջերս հնչեցված Արցախի կարգավիճակի մակարդակի իջեցման ու այդ հարցում Հայաստանի վրա միջազգային հանրության ճնշումների վերաբերյալ արված հայտարարության շուրջ զրուցեցինք Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

«Պուտին-Փաշինյան ապրիլի 19-ին կայացած հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարության տեքստից Արցախին վերաբերող մասից կարելի է առանձնացնել հետևյալ ձևակերպումները: «Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվել են նաև Հայաստանի Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման մասին: Ինչպես նաև շեշտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում»: 

Սակայն առավել ուշագրավ է, որ հայտարարության մեջ ընդգծվել է հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծումը և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Ինչպես տեսնում ենք՝ երկկողմ հայտարարության տեքստում որևէ անդրադարձ չկա Արցախի հարցում կարգավիճակի իջեցման մասին, որի համար, ըստ Փաշինյանի պնդումների, միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, ավելին՝ քաղաքական-դիվանագիտական միջոցներով Արցախի հարցի կարգավորման պահանջվածության վերբերյալ հայտարարության տեքստում առկա ձևակերպման մեջ որևէ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի իջեցման վերաբերյալ». -նշեց Հակոբ Հակոբյանը:

Ըստ արցախցի քաղաքական գործչի. «Պետք է արձանագրել ու ի գիտություն վերցնել, որ չնայած Ռուսաստանի Դաշնությունը նույնպես միջազգային հանրության մաս է, սակայն նշված հայտարարության մեջ ոչ մի խոսք չհնչեց Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին կամ խաղաղության պայմանագրի կնքման հրատապության մասին: Նաև հատկանշական է համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտության շեշտադրումը, որը հայաստանյան իշխանությունները պարտավոր են զարգացնել ի նպաստ Հայաստանի և Արցախի»: