ԲԴԽ անդամի իշխանական թեկնածուն չի մեկնաբանում իր գրառումները

Այսօր խորհրդարանում քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու հարցը։ Թեկնածուն համացանցում սուր, հայհոյախառն գրառումներով աչքի ընկած փաստաբան Ալիկ Սիրունյանն է։ Այս օրերին համացանցում հիշել են նրա գրառումները, դրանց սքրինշոտերն են տարածվում։ Հատկապես սրանք՝ «Վարչապետի տղու նկատմամբ բռնություն եք անում, որ իմ նմանները գան, կոխեն ձեր բերանը, որ հետո ասեք՝ համով չէր, հո դուք բ․․ի տղա չեք», «Ղարաբաղցիք ու թուրքերը հանքերի թեման չեն կարողանում եփեն, նոր պատմեցին ղարաբաղցի ընկերները։ Դրա համար ճամփեն փակ ա», նա տասնյակ գրառումներ ունի կաթողիկոսի, նախկին իշխանությունների, ընդդիմության մասին։ Սակայն Սիրունյանն իր էջից հեռացրել է որոշ գրառումներ եւ այս ընթացքում ֆեյսբուքյան իր էջում շաբաթը մեկ տեղադրում էր Նիկոլ Փաշինյանի նկարը, կիսվում էր նրա գրառումներով։
Լրագրողներն այսօր ԱԺ-ում Սիրունյանից հետաքրքրվեցին՝ չի՞ զղջում, չի՞ ափսոսում ֆեյսբուքում հնչեցրած իր հայհոյանքների, ատելության խոսքի համար՝ Սիրունյանն ասաց. «Այս պահին մենկաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»: Հարցին՝ ծանո՞թ է քաղհասարակության ներկայացուցիչների՝ իր հասցեին հնչող քննադատությանը, նա արձագանքեց. «Ես ուրախ եմ, որ մենք ունենք քաղհասարակություն»:
Կարծիքներ