Տղամարդը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ինքնասպանություն է գործել

Տղամարդը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ինքնասպանություն է գործել

Ուկրաինայի Զակարպատյան մարզի Մուկաչեւո բնակավայրում տղամարդը ինքնասպանություն է գործել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը, ըստ vesti.ua-ի փոխանցման։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան։ Քսանութամյա տղամարդը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է դուրս եկել եւ հայտարարելով, որ իրեն ինքնասպանության դրդել են իրավապահները, հենց ուղիղ եթերի ժամանակ էլ կախվել է։