Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 14 մարդ

Ուկրաինայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 14 մարդ

Մեկ օրում կորոնավիրուսից Ուկրաինայում մահացել է 14 մարդ։ Վարակվածների թիվը մեկ օրվա կտրվածքով, աճել է 638-ով։ Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է մոտ 55 հազարի։ Առողջացածների ընդհանուր թիվը ավելի քան 27 հազարն է, մահացությունների ընդհանուր թիվը ավելի քան 1,4 հազար մարդ է։

Հուլիսի 14-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 13,2 միլիոնը։ Առողջացածների ընդհանուր թիվը ավելի քան 7,7 միլիոն է, մահացածներինը՝ մոտ 576 հազար։ Վարակման ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Պերուն։