Որոնք են 2021 թ․ աշխարհի ամենահզոր զինված ուժերն ունեցող երկրները
Global Firepower-ի համաձայն, 2021 թվականին աշխարհի ամենից հզոր զինված ուժերն ունեցող պետություններ են ճանաչվել Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Հնդկաստանը գրավել է չորրորդ տեղը, շնորհիվ առաջին հերթին զինված ուժերում ներգրավված մարդկանց թվի։
Բացի այդ, մեկ զորակոչային տարում Հնդկաստանում բանակ զորակոչվում է 23 միլիոն մարդ եւ այս ցուցանիշով նա առաջինն է աշխարհում։ Ճապոնիան հայտնվել է հինգերորդ տեղում, աչքի ընկնելով իր նավատորմով եւ լոգիստիկ ենթակառուցվածքներով։ Վեցերորդ տեղում Հարավային Կորեան է, որը Ռուսաստանից հետո երկրորդն է ինքնագնաց հրետանիով եւ առաջին տեղը ռեզերվիստների թվով։ Եվրոպայում ամենահզոր բանակն ունի Ֆրանսիան, որը գրավում է 7-րդ տեղը։
Կարծիքներ