Մերձմոսկվայում երեխա է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով

Մերձմոսկվայում երեխա է զոհվել Ուկրաինայի հարձակման հետևանքով

Մերձմոսկովյան Ռամենսկոեում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 9-ամյա երեխա է զոհվել: Այս մասին ասել է Մոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, գրում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ, մարզպետը սոցցանցերում գրել էր, որ ոչ թե երեխա է մահացել, այլ 46-ամյա կին։ 

Հաղորդվում է նաև երեք տուժածի մասին։