Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 184 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 184 մարդ

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 184 մարդ։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 332 հազարի, իսկ մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով նոր վարակման 2345 դեպք։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 18 800 մարդ։ Առողջացել է մոտ 290 հազար մարդ։

Օգոստոսի 11-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 20,2 միլիոն մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 740 հազար մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 13,2 միլիոն մարդ։