Այս մարդիկ ատում են Հայաստանը
Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք դեռ զարմանում, երբ ներկայիս հայաստանյան իշխանության այս կամ այն ներկայացուցիչը համարձակվում է բացել իր բերանը և հեգնում, ծաղրում Արցախին կամ արցախցիներին։ Ինչո՞ւ ենք շարունակում համառորեն զարմանալ Հայաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների այս կամ այն հակահայկական հայտարարության վրա։
Ինչո՞ւ մեր գլխում չի տեղավորվում, որ այդ մարդիկ վարել, վարում և շարունակելու են վարել թուրքամետ քարոզչություն և ադրբեջանամետ քաղաքականություն՝ Հայաստանի ապամոնտաժումը փաստացի ձևակերպելու համար։
Ինչո՞ւ ենք մենք դեռ զարմանում, որ այդ մարդիկ ատում են այն ամենը, ինչը հայերին հայ է դարձնում:
Ինչո՞ւ մենք մինչև հիմա չենք կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ հենց ներկայիս հայկական իշխանությունն է Արցախը հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին:
Ինչո՞ւ ենք զարմանում, երբ այդ մարդիկ շարունակում են համակարգային կերպով ոչնչացնել մեր մեջ պատվի, արժանապատվության և Հայրենիքի զգացումը։
Ինչո՞ւ, ի վերջո, չենք կարողանում հասկանալ, որ ներկայիս հայկական իշխանությունը գործում է օկուպացիոն ռեժիմի տրամաբանությամբ, որի նպատակը ոչ միայն երկրի ֆիզիկական կազմաքանդումն է, այլ նախ և առաջ հայ ազգի ազգային և հոգևոր սկզբունքի ոչնչացումը:
Դուք պարզապես հիշեք, թե ինչպես են նրանք ստել մեզ, ստում են և վստահ եմ, որ կշարունակեն ստել, որ պարզապես մեկ օր ավել նստեն իրենց «աթոռների» վրա։
Զզվելի է արդեն ինչ-որ բան մեկնաբանելը։
Պարզապես պետք է ընդունել փաստերը և հասկանալ, որ այդ մարդիկ ատում են Հայաստանը, որովհետև մարդիկ, ովքեր այդպես լկտի արհամարհանքով իրենց թույլ են տալիս խոսել Արցախի և արցախցիների մասին, վաղը նույն կերպ կխոսեն Հայաստանի և հայաստանցիների մասին։
Արման Աբովյան
Կարծիքներ