Ծառը տապալվել է աղջկա վրա․ աղջիկը հազիվ է կարողացել փրկվել

Ծառը տապալվել է աղջկա վրա․ աղջիկը հազիվ է կարողացել փրկվել

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ծառը տապալվել է մոտակայքից փողոցն անցնող աղջկա վրա։ Աղջիկը հազիվ է կարողացել փրկվել։ Այս մասին հաղորդում է «Լայֆը»։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ աղջիկը պատրաստվել է անցնել փողոցը։ Հաղորդվում է նաեւ, որ այդ պահին ուժգին քամի է փչել։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ հայտնի չեն։