Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը:

ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ընթերցելով որոշումն ու հղում անելով մի շարք օրենքների` վերջում հայտարարեց, որ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվում են:

Ըստ այդմ` Վարդազարյանը, որի լիազորությունները կասեցված էին, այս պահից սկսած` վերջնականապես դադարեցին ԲԴԽ-ում ունեցած նրա լիազորությունները:

Որոշումը ստորագրել են ԲԴԽ անդամներ Գ.  Ջհանգիրյանը, Գ. Բեքմեզյանը, Դ. Խաչատուրյանը, Մ. Մակյանը, Լ. Մելիքջանյանը, Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Ս. Չիչոյանը և Վ. Քոչարյանը։

Հատուկ կարծիքներ ունեն Մեսրոպ Մակյանն ու Սերգեյ Չիչոյանը, դեմ է Անի Մխիթարյանը և ունի նաև հատուկ կարծիք։