Հայ-ռուսական հարաբերությունները փչացնելով, հույս ունի գեներալի կոչում ստանալ Նիկոլից

Մեզ համար ամենածանր միֆերից մեկը դա Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն է թուրքական ներխուժումից: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում՝ մայիսի տասին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ պաշտոնյա Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հայտարարել է նաև, որ Հիտլերը պլանավորում էր գրավել Թուրքիան և պատմական ու միացյալ Հայաստան ստեղծել: Բնականաբար այս հայտարարությունն անարձագանք չի մնացել՝ ռուսական կողմում առնվազն զարմանքով են ընդունել Հովհաննիսյանի նման հայտարարությունը:
Պահեստազորի գնդապետ, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի նախկին տեղակալ Միհրան Մախսուդյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Հովհաննիսյանը սեպ է խրում հայ-ռուսական հարաբերություններում, որոնք առանց այդ էլ ճգնաժամային վիճակում են:
«Ինքը դա մտածված է ասել՝ դա Նիկոլի ծրագիրն է, Նիկոլի համար է աշխատում, որ ինքը կարողանա իր նպատակին հասնի: Ես մտածում եմ, որ ինքը Նիկոլի թելն է թելում ու ամեն ինչ անում է, որ Նիկոլի աչքին բարձրանա, ոնց որ 2020 թվականի պատերազմում էր ժողովրդին ասում, որ իրենք կատարում են «դագդիգագան նահանջ», ամեն ինչ լավ է, մենք հաղթելու ենք՝ պարզապես կատարում ենք տակտիկական նահանջ: Այ տակտիկական նահանջ, այ չկայացած գնդապետ, 2020 թվականի պատերազմը` ստեր կերակրելով ստացավ գնդապետի կոչում՝ փոխգնդապետ էր պատերազմի ժամանակ: Նա սեպ է խրում հայ-ռուսական փոխհարաբերությունների մեջ, որ կարողանա գեներալի կոչում ստանալ: Նպատակը դա է, կտեսնեք իրեն էլ է գեներալի կոչում տալու, ոնց որ հինգ հոգու գեներալի կոչում տվեց հողեր հանձնելու համար»,-ասաց Մախսուդյանը:
Պահեստազորի գնդապետը նկատում է, որ չնայած Արծրուն Հովհաննիսյանը չի մասնակցում հողերի հանձնմանը, բայց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, վերջնականապես խզելու գործին է մասնակցում:
«Կուզեի իրեն ասել, որ դրանով ոչնչի չես հասնի, դու տեսար, որ հող հանձնելու համար հինգ հոգի գեներալի կոչում ստացան, դու էլ Հանրայինի եթերում՝ մի սուտասան դու, մի սուտասան էլ Պետրոսը, երկու սուտասանով նստած հայ-ռուսական հարաբերություններն էիք փչացնում, որ կարողանաս գեներալի կոչում ստանաս: Ամոթի զգացում ունեցիր և գնդապետի ուսադիրները վրադ` մի պատվազրկիր զինվորականների և գնդապետների անունը»,-եզրափակեց Միհրան Մախսուդյանը:
Կարծիքներ