Բաքու-Մոսկվա լարվածությունը թեժանում է

Բաքու-Մոսկվա լարվածությունը թեժանում է

Ադրբեջանի ԱԳՆ-ն, իսկապես, կոչ է արել դադարեցնել Բաքվում Ռուսական տան գործունեությունը՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության պատճառով: Այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա 24»-ի եթերում։

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Բաքվում գտնվող Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի իր վարձակալած տարածքները, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն, ասել է Պրիմակովը։

Նրա խոսքով, մյուս տարածքի սեփականատերը, ում հետ բանակցություններ էին վարվում, առայժմ «դադար է վերցրել»։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ծանուցում է ուղարկել նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին՝ երկրում գործունեությունը դադարեցնելու մասին: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվել: